Ընդլայնվել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը:
Տուն գնելու կամ կառուցելու պայմանները բարելավվել են. եթե արցախցին ձեռք բերի կամ կառուցի անհատական բնակելի տուն ՀՀ սահմանամերձ բնակավայրում, ապա պետության կողմից կստանա լրացուցիչ աջակցություն: Այս մասին իր հարցազրույցում ասել է ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: