Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել նորաստեղծ հանրային խորհրդի անդամների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ԱՀ նորաստեղծ հանրային խորհրդի անդամների հետ։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին արդյունավետ աշխատանք է մաղթել՝ շեշտելով, որ այն պետք է առաջին հերթին ուղղված լինի պետական կառավարման համակարգի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանն ու հասարակություն-պետություն կապերի խորացմանը։ 

Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ վերջին ռազմա-քաղաքական զարգացումները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական իրավիճակին և ներքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։