2022թ․ սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի Մուսայելյանը՝ ամպուտացված վերին վերջույթով: Բարեբախտաբար, իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու հետևանքով ամպուտացված վերջույթը:
Ինչպես հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը, շտապ կարգով միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների գլխավորությամբ կարևոր որոշում է կայացվել վիրահատելու հիվանդին՝ հնարավորինս գերխնդիր համարելով երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը:
«Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ հետվիրահատականը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի ուժերի շնորհիվ կարողացան պայքարել ամենակարևորի՝ հիվանդի կյանքի և նրան վերջույթ վերադարձնելու համար: Հայտնում ենք որ Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել տուն` հետագա վերականգնողական բուժման նպատակով»,- ասված է հայտարարությունում: