Արցախ

Ոստիկանության ծառայողի ուղղությամբ նռնակ նետած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (Սպանության փորձ, որը կատարվել է անձի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության հետ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելը) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցագործության հատկանիշների առթիվ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը:

Ենթադրյալ հանցանք կատարած Հ.Հ.-ն ձերբակալվել է թվարկված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով: Իրականացվում է նախաքննություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ։