Արցախ

Ադրբեջանցիները Արցախից 4 խոշոր եղջերավոր և 1 ձի են գողացել. ՔԿ-ն քրեական գործ է հարուցել

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ սեպտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի վարչական տարածքի բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետում գտնվող ադրբեջանցիների կողմից, մոտ 150 մետր հեռավորությամբ գտնվող նույն համայնքի տարածք իջնելու և համայնքի բնակիչներին պատկանող, ընդհանուր՝ 2.025.000 ՀՀ դրամ գումարի 4 գլուխ խոշոր եղջերավոր և 1 գլուխ ձի գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը։

Նախաքննությունը շարունակվում է։