Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Рус Eng

«Մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է»․ Արտակ Բեգլարյան

Արցախ

27 Սեպտեմբերի, 21:21

Արցախի պետական նախարար Արտակ բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«2 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը բռունցքված էր Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության շուրջ: Անհավասար մարտում ունեցանք թանկ կորուստներ, հազարավոր ընտանիքներում մարեց լույսը: Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ապա ռազմական հանցագործությունները հուշեցին ու հաստատեցին, որ մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է: Մենք պետք է շարունակենք մեր ապագան կառուցել ինքնուրույն՝ ազատ կամարտահայտման ճանապարհով: Մեր ինքնորոշման իրավունքի լրիվ կյանքի կոչման համար հազարավոր կյանքեր են խլվել, խեղվել ճակատագրեր, հաշմվել բազմաթիվ նվիրյալներ:

Եվ այսօր Խաչերթի ժամանակ ձգվող երթն ու մեր Հայրենիքի մարտիրոսված հայորդիների լուսանկարներից ճառագող լույսն այդ ճանապահի փարոսն ու առհավատչյան են: Մեծ շնորհակալություն Հայրենիքի բոլոր պաշտպաններին՝ ընկած և ողջ. Ձեր նվիրումի ու արիության շնորհիվ մենք շարունակում ենք պայքարը և անպայմանորեն կհասնենք մեր ազգային իղձերի իրագործմանը»:

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից