Գործարար Ռուբեն Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ։
«Ստեփանակերտում այսօր հանդիպեցի Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Օրակարգում մեր հայրենիքին սպառնացող վտանգների, աշխարհաքաղաքական մարտահրավերների, անվտանգության ապահովման, Արցախը հայկական պահելու ու զարգացնելու հարցերն էին:
Ինձ համար շատ կարևոր էր լսել նախագահների կարծիքը, իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ նրանց մոտեցումները: Մենք համոզված ենք, որ նման մասշտաբի մարտահրավերներին դիմակայելու միակ հնարավորությունը բոլորիս համախմբումն է ու ողջ հայության ներուժի լիարժեք օգտագործումը»,- գրել է գործարարը։