Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD404.94

EUR384.47

RUB6.42

Երևան 18 ℃

Рус Eng

«Մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք»․ Արցախի նախագահ

Արցախ

14 Սեպտեմբերի, 22:10

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել կոչով․ 

«Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից: 

Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք:

Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության