Արցախ

ԱՀ ՊԲ-ն հերքել է Մարտունիում տեղակայված ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրերը

Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։

Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»։