Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է․
«Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։
Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։