Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում շարունակում են հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունն ոււ մոնիտորինգը։
Այս մասին ասվում է ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքում:
Նրանք ապահովում են շուրջօրյա անվտանգություն քաղաքացիական մեքենաների տեղաշարժի, սահմանամերձ շրջանների բնակիչների տեղաշարժի, ինչպես նաև սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման համար։
«Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,- ասվում է հաղորդագրությունում: