Սեպտեմբերի 4- ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է ՊԲ շտաբ, ծառայողական խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ։
Խորհրդակցության ժամանակ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել շփման գծում տիրող օպերատիվ իրադրությունը, անդրադարձել պաշտպանական ոլորտում իրականացվող գործընթացներին։
Խորհրդակցության ավարտին Արայիկ Հարությունյանը անդրադարձել է առաջիկա անելիքներին և ներկա սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն