Աղավնոյի տեղահանված բնակիչները դժգոհում են, որ, Արցախի կառավարությունը դեռ բնակարանի գնման սերտիֆիկատներ չի տրամադրել իրենց, թեև նախապես հայտարարվել էր, որ հավաստագրերը բնակիչները կստանան մինչև օգոստոսի 25-ը։
Radar Armenia-ի հետ զրույցում ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այդ հարցով որևէ բողոք չի ստացել, և հավելյալ պետք է ուսումնասիրեն ու հասկանան խնդիրները։
ԱՀ ՄԻՊ-ը խոստացավ հարցն ուսումնասիրելուց հետո պարզաբանումներ տալ։
Փորձեցինք կապ հաստատել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք՝ օգոստոսի 26-ին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը հայտարարել էր, որ Աղավնոյում, Բերձորում և ներքին Սուսում քաղաքացիական բնակչություն չկա։
Հայկ Մագոյան