Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ի՜նչ ոգեւորվել են ոգեւորվել, թե բա՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան «սատար են կանգնում ինքնորոշման համար Արցախի պայքարին»։
Մի հատ նայեք՝ քանի՞ միլիոն դոլարի զուտ ռազմատեխնիկական օգնություն է Միացյալ Նահանգները հատկացրել Ադրբեջանին, Ադրբեջանի տնտեսությունում քանի՞ միլիարդ դոլարի ներդրումներ եւ քանիսի՞ ակնկալիքներ ունի Ֆրանսիան։
Ինչի՞ վրա է կանգնած Ադրբեջանը՝ միջազգային նավթա-գազային կոնսորցիումի, որտեղ առաջին ջութակը բրիտանական BP-ն է։
Քաղաքականությունը, պարոնայք-ընկերներ, մերկանտիլ շահ է։ Այս պահին Արցախում հայ բնակչության ֆիզիկական առկայությունը ՌԴ շահն է։
Մեր շահն էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն է։ Եւ որեւէ քաղաքական կարգավորում բխելու է մեր եւ ՌԴ, ՌԴ եւ Ադրբեջանի շահերի հնարավորինս համադրումից։
Ինչպես ասում են՝ այսքան բան»։