ԱՀ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ստեփանակերտում այսօր բռնկված հրդհեից, որի արդյունքում եղել է նաև պայթյուն։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։
Հրշեջ փրկարարները իրականացրել են մասնակի մեկուսացում։
ԱՀ ՆԳՆ-ից հորդորում են խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։