Արցախ

Ստեփանակերտի հրդեհից տուժածներ չկան

ԱՀ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել այսօր Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում տեղի ունեցած հրդեհից, որին հաջորդել է պայթյուն։

Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ :

Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո»: