Արցախ

Ստեփանակերտի Մ․ Բաղրամյան փողոցի 1-ին փակուղու բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են

Ստեփանակերտի Մ․Բաղրամյան փողոցի 1-ին փակուղու բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են։ Այս մասին տեղեկացնում է  ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
 
Նշվում է, որ կատարվում են վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ՝ իրականացվում է 7115 քառակուսի մետր ճանապարհատվածի ասֆալտապատում։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։