Արցախ

Նոր միջանցքի պահպանությունը իրականացնելու են ՌԴ խաղաղապահները. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Քննարկվել են միության գործուներությանն առնչվող հարցեր, ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով:
 
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն   անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և  Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն  այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը,   համաձայն    2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված  ՌԴ խաղաղապահները:
 
Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս: