Տեսակետ

Սոչիում Պուտին-Էրդողան բանակցությունների գլոբալ նշանակության արդյունքը

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Սոչիում Պուտին-Էրդողան բանակցությունների գլոբալ նշանակության արդյունքը։

Թուրքիան սեպտեմբերին կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին՝ ակնկալելով այդ կառույցում առնվազն դիտորդի կարգավիճակ։

Ի դեպ, կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների օրերս կայացած բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է, որ ՇՀԿ-ով հետաքրքրված են նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը»։