Սոթք գյուղի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետևանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող:
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Այս միջադեպը հարթվել է ռուս խաղաղապահների հրամանատարության, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ:
Կողմերի միջեւ շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել: