Օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աղավոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը տարհանման պլան է ներկայացրել՝ ճշտելով, թե բնակիչը որտեղից է եկել և ուր է գնալու։