ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի մասին հերթական տեղեկագիրը։
ՌԴ խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Անցած 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից Սարիբաբա և Բուզդուխ լեռների շրջաններում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու ներկայացուցիչ է զոհվել, տասնչորսը՝ վիրավորվել։
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, այդ միջադեպերը հարթել է, շփման գծի խախտումներ չեն եղել: