Այսօր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը պարզաբանել է խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև վստահեցրել, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։