Արցախ

Արցախում չեն մեկնաբանում, թե ինչ է կատարվում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ առավոտվանից արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը։

Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար Radar Armenia-ն կապ հաստատեց ԱՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբաբյանի հետ։ Պատգամավորը, սակայն, կոչ արեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը. «Պաշտոնական տեղեկատվությունից բացի` ոչ մի ավել բան չեմ կարող ասել»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ մեկ զինծառայող։ Իսկ արդեն այսօր՝ օգոստոսի 2-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ կայուն լարված իրավիճակը պահպանվում է։