Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն՝ իբր ՊԲ ստորաբաժանումները հարավ-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: