Հուլիսի 28-ին ժամը 16:50-ին Կարմիր Շուկա համայնքի բնակիչ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:45-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել է իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։ Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Նշվում է, որ վերջինիս տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: Վնասի չափը պարզվում է: