Արցախ

Ստեփանակերտի պատերազմից վնասված ծննդատան նոր մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտվել են

Ստեփանակերտի պատերազմից վնասված ծննդատան նոր մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտվել են

Ավարտվել են հանրապետական բժշկական կենտրոնում  ծննդատան համար նախատեսված նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է Արցախի Քաղաքաշինության նախարարությունը։ 

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ պատերազմի հետևանքով վնասված նոր մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն ավարտվել են։
Շենքի վերականգման աշխատանքներին մասնակցում էին թվով 4 շինարարական կազմակերպություն՝ «Պանտ» ՍՊԸ, «Բլարգ» ՍՊԸ, «Արմեն Շին» ՍՊԸ և «Ալեք Շին» ՍՊԸ։
Շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի միջոցներով։
Շինարարական աշխատանքների որակի հսկողությունն իրականացվել է ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության մասնագետների կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական