Արցախ

Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրերս այցելել եմ Ասկերանի շրջան և տեղում հետևել երեք խոշոր տնտեսվարողների կողմից տարվող աշխատանքների ընթացքին։ Դրանցից երկուսն իրենց գործունեությունը սկսել են պատերազմից հետո, իսկ երրորդը՝ ընդլայնել ըստ նախանշվածի:

Ծրագրերն իրապես շատ կարևոր են, քանի որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում ապահովելու են բարձր տնտեսական արդյունք, հարյուրավոր աշխատատեղեր: Սակայն առանցքայինը, որի վրա կցանկանայի հրավիրել յուրաքանչյուր հայի ուշադրությունը, ապրող Արցախն է...
 
Հող հայրենին շեն պահելու լավագույն բանաձևը այն մշակելով ապրեցնելն է»։