Արցախ

Ասկերանի Իվանյան համայնքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքը հանրապետության ամենամեծ շինհրապարակներից մեկն է։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: Մեծածավալ բնակարանաշինական ծրագրերի շրջանակներում՝ պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու նպատակով, ներկայումս Իվանյան համայնքի տարածքում միաժամանակ երեք թաղամաս է կառուցվում։

Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարան շենքերից և առանձնատներից բաղկացած երկու թաղամասերից բացի, Իվանյանի ներհամայնքային կենտրոնական ճանապարհի հարևանությամբ մեկնարկել են բնակելի տներից բաղկացած ևս մեկ նոր թաղամասի կառուցապատման աշխատանքները։

Ըստ նախագծի՝ թաղամասն կունենա 53 առանձնատուն, որից 25-ի պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է։ Նշված 25 առանձնատներից 6-ականը կլինեն երկու և երեք սենյականոց, իսկ 13-ը՝ չորս սենյականոց։ Աշխատանքները ֆինանսավորում է ԱՀ կառավարության կողմից։ Կապալառուները երեքն են՝ «Բիգարշին», «Ա.Վ.Է» և «ՎԵՍՏ» ՍՊ ընկերությունները։