Արցախ

Արցախի նախագահը «Ղարաբաղ տելեկոմում» մասնաբաժին չունի. Լուսինե Ավանեսյան

Արցախի նախագահը «Ղարաբաղ տելեկոմում» մասնաբաժին չունի. Լուսինե Ավանեսյան

Արցախի Հանրապետության նախագահի՝ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում մասնաբաժին ունենալու մասին մամուլի հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:

Այս մասին «Արցախպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ մամուլում օրերս մի շարք հրապարակումներ են եղել, որտեղ նշվում էր, որ ըստ «չճշտված տվյալների՝ ԱՀ Նախագահը մասնաբաժին ունի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական