Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել։
ԱՀ ԱԱԾ կողմից ծավալած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից ԱՀ-ում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք։