ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե այժմ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համար կա՞, թե՞ ոչ, նշեց՝ Մինսկի խումբն ունի 3 համանախագահ, և երեքն էլ հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասով: «Մինսկի խումբը չի հայտարարել իր չգոյության մասին»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը, պարզաբանելով, թե Արցախի հարցի նշաձողի իջեցման պահանջի մասին խոսելիս ո՞ւմ է նկատի ունեցել, ասաց. «2016 թվականին ԵԱՀՄ Մինսկի համանախագահների առաջարկները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ էին, քան նշաձողն իջեցնելու կոչ: Ուղիղ կարող եմ պատասխանել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներն իրենց 3 առաջարկներով կոչ են արել իջեցնել նշաձողը»:
ՀՀ Կառավարության ղեկավարը նշեց, որ այսօր բարդ իրավիճակ է, բայց էլի ուզում է արձանագրել՝ տպավորությունը, որ դա 2018 թվականից հետո ստեղծվեց, աբսուրդ է, հակառակում համոզվելու համար, ըստ վարչապետի, պետք է գալ 1993 թ.-ից հետո մինչև 2018 թվականը, բոլոր փաստաթղթերը կարդալ: