Արցախ

Արցախի նախագահի հետ քննարկվել են հանրային խորհրդի ձևավորման հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին հանդիպել է մի խումբ հանրային գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Օրակարգում հանրային խորհրդի ձևավորմանն առնչվող հարցեր էին: Քննարկման մասնակիցները ընդգծել են Արցախի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հարցում հասարակական ու պետական կառույցների միջև համագործակցության կարևորությունը և հանրային խորհրդի` որպես նման համագործակցության հնարավոր արդյունավետ հարթակի դերը:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը: