Արցախ

Կամրապնդվի Արցախի խորհրդարանի և Օպերատիվ շտաբի մշտական կապը

Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբ է այցելել Արցախի ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը։ 

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը խորհրդարանի ղեկավարին է  ներկայացրել վերջին օրերին Օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։

Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի՝ տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երևանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի և Օպերատիվ շտաբի մշտական կապը։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա էր Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։