Արցախ

ԼՂՀ պետնախարարը նշել է՝ որ դեպքում կդիտարկվի Հայաստանին միանալու հարցը

ԼՂՀ պետնախարարը նշել է՝ որ դեպքում կդիտարկվի Հայաստանին միանալու հարցը

«Չճանաչված ԼՂՀ իշխանությունները կշարունակեն աշխարհում ճանաչմանն ուղղված իրենց ջանքերը, այնուհետև հնարավոր կլինի դիտարկել Հայաստանին միանալու հարցը»,- «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մենք շարունակելու ենք Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու ջանքերը, իսկ ճանաչումից հետո հնարավոր կլինի դիտարկել հանրապետության՝ Հայաստանին միանալու հարցը»,- ասել է Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ այժմ Ադրբեջանն իրեն ուժեղ է զգում. «Բացի այդ՝ Թուրքիան տրամադրում է ռազմաքաղաքական աջակցություն, և, այդ իսկ պատճառով, ԼՂՀ իշխանությունները պետք է ուղիներ փնտրեն՝ աստիճանաբար, քայլ առ քայլ, ապագայում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով իրենց խնդիրները լուծելու համար։ Դրա համար Ադրբեջանը պետք է պատրաստ լինի խաղաղության»,- ասել է Բեգլարյանը։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական