Արցախ

Ադրբեջանն այս շաբաթ կհանձնի վերջերս կալանավորված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին

Ապրիլի 23-ին անհայտ հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ գերեվարված զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին ադրբեջանցիներն այս շաբաթ կհանձնեն հայկական կողմին:

Գերիների և պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովի խոսքով. «Ադրբեջանցի սահմանապահների կողմից կալանավորված Էդուարդ Մարտիրոսովը հայկական կողմին կհանձնվի այս շաբաթ»։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրն անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: