Միջազգային

Մոտ ժամանակներում ակնկալվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա

Էրդողանն հայտարարել է, որ ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա՝ Ռուսաստանի ղեկավարի Չինաստան կատարած այցից հետո։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ զարգացումներին և բոլոր կողմերին երկխոսության կոչ է անում։ Մինչև այդ էլ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև առկա և ապագա պայմանավորվածություններն ուղղված չեն Ռուսաստանի Դաշնության դեմ և կապված չեն Մոսկվայի և Կիևի ճգնաժամի հետ։