Միսս ԱՄՆ-2019-ին՝ Չեսլի Քրիսթին, մահացած են գտել Նյու Յորքում: Այդ մասին հաղորդել Է New York Post թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրների: Մրցույթի 30-ամյա հաղթողի մարմինը հայտնաբերել են կիրակի օրը՝ հունվարի 30-ին, 60-հարկանի երկնաքերի մերձակայքում:
Քրիսթն ապրում Էր շենքի իններորդ հարկում, բայց վերջին անգամ նրան տեսել Էին 29-րդ հարկում: Ինչպես գրում Է հրատարակությունը, մահից առաջ Քրիստը գրություն Է թողել, որտեղ նշել Է, որ ցանկանում Է ամեն ինչ թողնել իր մորը: «Մենք բարոյալքված ենք եւ խորը վշտացած՝ ձեզ հաղորդելով մեր սիրելի Չեսլիի վախճանի մասին: Նա պայծառ լույս Էր ճառագում, որն իր գեղեցկությամբ եւ ուժով պարգեւում Էր մարդկանց ամբողջ աշխարհում: Նա հոգ Էր տանում, սիրում, ծիծաղում եւ շողում Էր»,-ասվում Է Քրիսթի ընտանիքի հայտարարության մեջ, որը մեջբերում Է հրատարակությունը: Մահից ոչ շատ առաջ Քրիսթը գրառում Էր հրապարակել Instagram-ում, որտեղ զետեղել Էր իր լուսանկարը հետեւյալ մակագրությամբ. «Թող այս օրը ձեզ խաղաղություն բերի»։