Քաղաքական

ՄԻՊ թեկնածուն՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին

Սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը,- հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը՝ խորհրդարանում իր թեկնածության հարցի քննարկմանը:

«Սահմանագծումն ու սահմանազատումը, բացի այն, որ շատ բարդ կոմպլեքս պրոցես է՝ նաև քաղաքական բաղադրիչով, բայց դրա հիմքում  դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը: Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, որը շատ մանրամասն զարգացված է այս կազմակերպության կողմից, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,-նշել է նա։

Գրիգորյանի խոսքով, ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող պրոցեսներում։ ՄԻՊ թեկնածուն վստահեցրեց, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ՝ թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման և  տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այդ խնդիրները հասցեագրեն: