Մի խումբ անձինք ներխուժել են politik.am-ի խմբագրություն
Հասարակություն
12 Փետրվարի 2022, 14:28
Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել, որ խմբագրություն են ներխուժել հինգ հոգուց ավել մարդ՝ ներկայանալով որպես զոհված զինվորների ծնողներ։ Ըստ Մուրազիի՝ այդ անձինք պնդել են, թե քանի որ նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին մեղադրել է հողերը հանձնելու մեջ, ուստի եկել են իր հետ հաշվեհարդար տեսնելու. «Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաև զանգահարել է ինձ և հայտարարել, որ պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում»:
Մուրազին կոչ է արել ՀՀ Ոստիկանությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել և պարզել դեպքի հանգամանքները։