Միջազգային

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կմեկնի Մոսկվա

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը այսօր երկօրյա այցով կմեկնի Մոսկվա։Այցի ընթացքում Թրասը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։ «Լիզ Թրասսն այսօր կմեկնի Մոսկվա՝ կոչ անելով Կրեմլին դեէսկալացիայի ենթարկել և դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան», - ասված է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

«Երկօրյա այցի ընթացքում ԱԳ նախարարը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և պարզ կդարձնի, որ Ռուսաստանի միակ ճանապարհը ագրեսիայի դադարեցումն ու կառուցողական բանակցությունների մեջ մտնելն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։