Տեսակետ

Մեր իշխանությունները այս հակասությունները պետք է բարձրաձայնեն

Աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունները կրկին հաստատեցին, որ բարեկամներ են ու եղբայրներ, քանի իրենք մեկ ազգ են բաժանված երկու երկրների միջև: Եթե սա է իրենց կարգախոսը, ապա քրիստոնյա աղվանները, ովքեր` Ադրբեջանի պնդումով կառուցել են տարածքում գտնվող  և այսօր հայկական ճանաչված բոլոր վանքերը, եկեղեցիներն ու հուշարձաննրը, իրականում իրենց նախնիները չեն կարող լինել;
Մեր իշխանությունները այս հակասությունները պետք է բարձրաձայնեն ԲՈԼՈՐ միջազգային քննարկումներում ու հարթակներում, այսպիսով հերքելով Ադրբեջանի կեղծ հայտարարությունները»: