Մեկ տարում ՀՀ բնակչության թիվը նվազել է
Հասարակություն
7 Փետրվարի 2022, 19:54
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները։
Ըստ այդմ, 2021թ. ընթացքում Հայաստան մտել է 1մլն 629.891 հոգի, որից 689.221-ը՝ ՀՀ փաստաթղթերով, իսկ ՀՀ-ից հեռացել է 1մլն 673.765 հոգի, որից 762.792-ը՝ ՀՀ փաստաթղթերով։ Բացասական սալդոն կազմել է -43.874։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2․3 հազարով։
Հետևեք մեզ Telegram-ում