«Լեոն հանճար է։ Սա արտառոց բան է։ Նման խաղացողները ծնվում են 100 տարին մեկ անգամ։ Այն, ինչ նա տվել է թիմին, անհավանական է՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնցում նա հայտնվել է անցումից անմիջապես հետո: Արտաքին գործոնների հետ կապված նրա բախտն այնքան էլ չբերեց, բայց նա հանգիստ գլուխ հանեց դրանից», հայտարարել է Պոչետինոն։
«Հիմա գալիս է Մեսսիի լավագույն պահը։ Նա շատ հասուն է։ Լեոն ավելի լավ մարզավիճակով է մոտենում մրցաշրջանի վճռորոշ փուլին։ Չեմ կասկածում, որ նա ցույց կտա իր լավագույն տարբերակը»,- հավելել է Պոչետինոն։