Մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում կարգելվի ծխախոտի օգտագործումը
Հասարակություն
4 Փետրվարի 2022, 12:45
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ 2022 թվականի մարտի 15-ից արգելվում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտաագործումը հանրային սննդի բոլոր օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ):
Հիշեցնենք՝ հունվարի 1-ից հակածխախոտային օրենքի պահանջով փակվել են Հայաստանի բոլոր վաճառակետերի ծխախոտի դարակները։