Համացանցում հասանելի է՝ բացեք, կարդացեք Կոսովոյի սահմանադրությունը։ Ալբաներենը և սերբերենը պետական լեզու են։ Կարող էին, չէ՞ գրել, որ անգլերենն է երկրորդ պետական լեզուն, իրենց գոյության և, մանավանդ, անկախության երաշխավորը ՆԱՏՕ-ն, Միացյալ Նահանգներն են, բայց մարդիկ պետություն են ստեղծել, ոչ թե՝ ռազմահայրենասիրական ճամբար։ Ու կես ոտնաչափ իսկ նախկին Կոսովո-Մետոխիայի ինքնավարության վարչական սահմաններից դուրս չեն եկել։