Տեսակետ

Մանկավարժական համալսարանի ղեկավար կազմում կանայք գերակշռում են

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր ունենք մեր երկրում քիչ հանդիպող մի իրավիճակ մանկավարժական համալսարանում, երբ ղեկավար կազմում կանայք գերակշռում են. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ու երեք պրոռեկտորները կին են։ Սա խորհրդանշական է, որովհետև կրթության ոլորտում և մանկավարժության մեջ կանայք կազմում են գերակշիռ մեծամասնություն և այժմ այդ մեծամասնությունը նաև արտացոլված է կառավարման օղակում, ինչը լուրջ պատասխանատվություն է։ Առաջիկայում մանկավարժական համալսարանի լուրջ վերափոխման խնդիր ունենք»։