Ուրբաթ, 9 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 17 ℃

Рус Eng

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքով հարուցվել է քրեական գործ

Հասարակություն

4 Փետրվարի 2022, 11:40

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ  երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ՔԿ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ըստ ՔԿ-ի՝ «Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն  մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ, և այնտեղ, երեխայի հոր ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք»:

Հիշեցնենք, ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան, որ դեպքը տեղի էր ունեցել Երևանի թիվ 124 մանկապարտեզում։ Մանկապարտեզից, սակայն, հերքել էին այդ լուրերը

 

Հետևեք մեզ Telegram-ում