Մահացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Ռուբեն Կարապետյանը 74 տարեկան էր: Դրամատիկական թատրոնում նա աշխատում է 1972 թվականից։ Այս տարի դերասանի բեմական գործունեության 50–ամյակն է։ Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։