Մշակույթ

Լույս է տեսել «Բազկամարդը» գիրքը

Հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքը՝ «Բազկամարդը» գիրքը, պարզապես Սարգիս Ստեփանյանի կենսագրականը չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայկական բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին, «Մոսկվա» կինոթատրոնում։

Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Դավիթ Դավթյանը:

Գրքի շնորհանդեսը ուղեկցվեց նաև ֆիլմի ցուցադրությամբ, որին ներկա էին Սարգսի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականնեը, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ: